Մշակութային13:18, 09 Հուլիս 2014
Սասունի հայկական եկեղեցում արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել
Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանի մերձակայքի Մարաթուք լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ավերակների միջից հնամյա մի պատմական գիրք և որոշ արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել: Այս մասին, ըստ թուրքական «Մայնեթ» կայքի, տեղեկացրել է «Սասունի հայերի միության» նախագահ Ազիզ Դաղջըն:
Նշվում է, որ եկեղեցում վերանորոգման աշխատանքներ իրականացնել կարողանալու համար կազմակերպվել է տեղանքի մաքրում և ավերակ կտորների հավաքում: Այդ աշխատանքներին միացել են Բաթմանի թանգարանի մասնագետները:
«Ավերակների միջից գտել ենք խաչի տեսքով ֆիգուրներ, ձիու սմբակի նալեր, հայերեն գրությամբ մի մեծ գիրք»,- պատմում է Դաղջըն` նշելով, որ գտածոների մասին անմիջապես տեղեկացրել են տեղի ժանդարմերիային և դրանք հանձնել Բաթմանի թանգարանին:
«Մեր նպատակն է 2 տարի առաջ փլուզված այս եկեղեցին վերականգնել և վերանորոգել: Ենթադրում ենք, որ 2.973մ բարձրություն ունեցող Մարաթուք լեռան գագաթին գտնվող այս եկեղեցում հայտնաբերված գտածոները շուրջ 2.000 տարվա պատմություն ունեն: Նաև դիմել ենք Բաթմանի նահանգապետարան դեպի եկեղեցի տանող առանձին ճանապարհ բացելու ցանկությամբ»,- եզրափակել է «Սասունի հայերի միության» նախագահը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |