Քաղաքական10:18, 10 Հուլիս 2014
Թուրքիայի նախագահի թեկնածուի ուշագրավ կարգախոսը և լոգոտիպը

Թուրքիայի
5 ընդդիմադիր քաղաքական ուժերիի միասնական թեկնածու հանդիացող Էքմելեդդին
Իհսանօղլուն օգոստոսի 10-ին կպայքարի երկրի նախագահ ընտրվելու համար: Թուրքիայի
նախագահի աթոռի համար պայքարելու են նաև թեկնածուներ իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրքական
«Ջումհուրիյեթ» լրատվականը հրապարակել է Էքմելեդդին Իհսանօղլուի քարոզարշավի
ժամանակ օգտագործվելիք կարգախոսն ու լոգոտիպը:
Կարգախոս`
«Հացի
համար Էքմելեդդին»
Նշենք, որ այստեղ բառախաղ կա, քանի որ թուրքերն հաց բառը (ekmek) համահնչունություն ունի նախագահի թեկնածուի ազգանվան (Ekmeleddin) հետ:
Լոգոտիպ`
Թուրքիայի
Հանրապետության քարտեզն ամբողջությամբ ներկայացվում է որպես ցորենի դաշտ:
Ընդդիմության միասնական թեկնածուի քարոզարշավի կարգախոսն ու լոգոտիպը թեժ քննարկումներ ու արձագանքներ են առաջացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Շատերը զավեշտալի են համարել այդ կարգախոսը և նշել, որ անլուրջ տպավորություն է թողնում, ավելի շատ կատակ խոսքի է նման: Մանսավորապես Twitter միկրոբլոգի թուրք օգտատերերից մեկը (@istiklalAkarsu) նույն տրամաբանությամբ նախագահի մյուս թեկնածու զազա քուրդ Սելահաթթին Դեմիրթաշի համար օրինակ առաջարկել է «Քարի համար Դեմիթաշ» կարգախոսը:
Նշենք, որ այստեղ ևս բառախաղ կա, քանի որ թուրքերեն քար (taş) բառը նմանություն ունի թեկնածուի ազգանվան (Demirtaş) վերջին վանկի հետ:
Հիշեցնենք,
որ Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ, երբ
երկրի ղեկավարին առաջին անգամ ընտրելու է ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով:
Նախկինում հանրապետության նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |