• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 20:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:38, 11 Հուլիս 2014

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը

Թուրքիայի խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացրած նախագահի միասնական թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն, մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը: Ստամբուլում նա լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես է եկել հրապարակային ելույթով: Ընթացքում մեծ էկրանով ներկաներին ցուցադրվել է մի տեսագրություն, որտեղ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովեստի խոսքեր են շռայլում Իհսանօղլուի հասցեին:

Բազմաթիվ լրատվամիջոցներ Իհսանօղլուի ելույթից հետո նրան նմանեցրել են Էրդողանին: Օրինակ` «ուլուսալ քանալ» լրատվական կայքը գրում է, որ ամբիոնին մոտեցած Իհսանօղլուն իր ելույթը սկսել է աղոթքով ու ելույթի ողջ ընթացքում մեծ տեղ հատկացրել կրոնական շեշտադրումներին:

«Կարծես թե ամբիոնի մոտ Թայիփ Էրդողանն էր»:

Ըննդիմության թեկնածուն անդրադարձել է նաև քրդական ու հայկական հարցերի կարգավորման թեմային: Քրդականի վերաբերյալ առարկություն չի ունեցել այն մասով, որ Անկարան բանակցություններ է վարում քրդերի զինված պայքարը դադարեցնելու ուղղությամբ:

«Զենքերը թող վայր դրվեն և պահպանվի դրոշի միասնությունը»,- ասել է նա:

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Իհսանօղլուն բավարար չի համարել Էրդողանի` ներողամտություն հայցող ցավակցական ուղերձը: Ըստ Իհսանօղլուի` հարկավեր է ավելի առաջընթաց քայլեր կատարել` չհստակեցնելով, սակայն, թե ստույգ ինչպիսի քայլեր նկատի ունի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}