Քաղաքական09:53, 11 Հուլիս 2014
«Սելո ջան, մենք քեզ հետ ենք». Թուրքիայի նախագահի թեկնածուն ստացել է հայ կանանց աջակցությունը

Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը,
ով առաջադրվել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից,
Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնում հանդիպել է համաքաղաքացիների հետ: Ի դեպ,
Դեմիրթաշը ծագումով զազա քուրդ է:
Նախագահի ընդդիմադիր թեկնածուն դժգոհել է Թուրքիայի պետական հեռուստաալիքի (TRT)-ի անբարեխիղճ և խտրականություն ցուցաբերող հեռարձակումներից և պահանջել վերջինիս գործադիր տնօրենի հրաժարականը: Միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ իրենք առանց TRT-ի էլ իրենց ձայնը հնարավորին կերպով փորձում են հասցնել ժողովրդին:
Դեմիրթաշն անդրադարձել է նաև կանանց նկատմամբ Թուրքիայում դրսևորվող արատավոր վերաբերմունքին, երբ կանանց «մարդատեղ չեն դնում» և նրանց դիտում են միայն որպես «երեխա արտադրող մեքենա»:
«Արդեն ժամանակն է, որ կանայք ներգրավվեն իշխանության մեջ»,- ըստ թուրքական «Փոստ մեդիա» լրատվականի` ասել է Դեմիրթաշը: Ի պատասխան այդ խոսքերի` սրահում մի խումբ հայ կանանց ստորագրությամբ ցուցապաստառ է ծածանվել, որ վրա գրված է եղել «Սելո ջան, մենք քեզ հետ ենք» (Selo Can seninleyiz):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |