Տարածաշրջան07:55, 14 Հուլիս 2014
Էրդողանը` ադրբեջանցիների գնդակահարության մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից
առաջադրված հանրապետության նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Անթալիայում:
Թուրքական «Աքշամ» թերթըի տեղեկացմամբ` Էրդողանն անդրադարձել է ընտրապայաքարում իրեն մրցակից քաղաքական ուժին` երկրի մայր ընդդիմություն համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության»-ը (ԺՀԿ-CHP): Ոչ վաղ անցյալի պատմության դրվագներից ակնարկներ կատարելով` Էրդողանը դիմել է ժողովրդահանրապետականներին համակրող ընդդիմադիր ընտրազանգվածին:
Նա հիշեցրել է ԺՀԿ-ականների իշխանության ժամանակաշրջանում տեղի ունեցած հետևյալ դեպքը:
«1944 թվականն էր: Մեր ադրբեջանցի եղբայրներից 146 հոգի ռուսներից մազապուրծ փախչել և ապաստանել էին Թուրքիայում: Թուրքիան հանուն չեզոքության մեր այդ 146 եղբայրներին հանձնեց Ստալինի զինվորներին: Հենց որ ադրբեջանցի եղբայրներն անցան Բորալթանի կամուրջը, մեր իսկ զինվորների աչքերի առաջ նրանց գնդակահարեցին»:
Էրդողանը նաև հավելել է, որ իրենք երբեք չեն դավաճանի իրենց եղբայրներին, ինչպես
որ դա արել են արատավոր անցյալ ունեցող ժողովրդահանրապետականները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |