Քաղաքական07:42, 15 Հուլիս 2014
Yeni Çağ. Թուրքիայի թշնամիների հույսն Էրդողանն է
Թուրքիայի նախագահի թեկնածու, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
հաղթանակին կողմնակից են մի կողմից կիպրացի հույներն ու Ամերիկայի Միացյալ
Նահանգները, մյուս կողմից հայերն ու «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը»
(ՔԲԿ-PKK): Նման տեսակետ է տեղ գտել թուրքական ընդդիմադիր «Յենի չաղ» թերթում հրապարակված
«Մեր թշնամու հույսը Էրդողանն է» հոդվածում:
Հոդվածի հեղինակ Սալիմ Յավաշօղլուն հիշեցնում է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` ավելի վաղ ասված խոսքերը. «Կիպրական հարցն Էրդողանի հետ ենք լուծելու»: Նշվում է նաև, որ քրդական ճամբարը ևս հույսեր է կապում Էրդողանի հետ: Օրինակ` քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ Անկարան բանակցում է քրդական հարցի կարգավորման շուրջ: «ՔԲԿ»-ից տարբեր առիթներով շնորհակալան խոսքեր են հղվում Էրդողանին և այլն:
«Թուրքիայի մեկ այլ թշնամի երկիր էլ` Հայաստանը, - գրում է Յավաշօղլուն, - գոհացած է Էրդողանի սկսած երկխոսության գործընթացից: Վերջին հաշվով հայերի և նրանց աջակիցների կողմից հրճվանքով է ընդունվել Էրդողանի ցավակցական ուղերձը: Հայերը հայտարարելով որ սա դեռ սկիզբն է, նշում են, թե լավատես են ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը սեղանին դնելու գործում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |