Քաղաքական12:13, 15 Հուլիս 2014
Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուի դիրքորոշումը 1915-ի նկատմամբ

Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում երկրի խոշոր ընդիմադիր
ուժերի` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)
կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ի
դիրքորոշումն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթի լրագրող Հայկո Բաղդատը հարց է տվել Իհսանօղլուին. «2015-ին ընդառաջ, միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպես եք բնորոշում 1915-ը և ինչպես եք գնահատում Թուրքիայի հղած ցավակցական ուղերձը»:
Իհսանօղլուն դրական է գնահատել այս տարվա ապրիլի 23-ին թուրքական կառավարության հղած ցավակցական ուղերձը` անվանելով այն տեղին և ճշմարիտ:
«1915-ի պատմության ցավալի իրադարձություննները մեզ բոլորիս վշտացրել են և շարունակելու են ցավ պատճառել»:
Հայկո Բաղդատն իր հոդվածում Իհսանօղլուի այս պատասխանը բնորոշել է որպես ժխտողականության համար անգիր արված նախադասություններ:
Այնուհետև հոդվածագիրը հիշեցնում է, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի կառավարման շրջանում հատուկ ուշադրություն էր հատկացվել հայկական հարցի լուծմանը:
Օզալի աշխատանքային մերձավոր շրջապատից Վեհբի Դինչերլերը, ով զբաղեցրել է
կրթության նախարարի պաշտոնը, ժամանակին «Աքսիյոն» ամսագրին տված հարցազրույցի
ժամանակ տեղեկացրել էր, որ Օզալը հրահանգել էր ստեղծել օսմանագետների աշխատանքային
խումբ օսմանյան արխիվներն ուսումնասիրելու համար: Բացի դրանից Օզալի կողմից նախաձեռնվել
է «Վան նախագիծը», ըստ որի, նախատեսվում էր կազմակերպել հայերի վերադարձը Վան սկզբնական
շրջանում թեկուզ տուրիզմի ճանապարհով: Բայց Օզալի այս ձեռնարկը կորշ արձագանք գտավ
թուրքերի շրջանում և մամուլի հրապարակումներ եղան, թե Օզալը ցանկանում է Վանը
հանձնել հայերին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |