• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:31, 16 Հուլիս 2014

Հայ-թուրքական սահմանի բացման խնդրի տակ թաքնված է Ադրբեջանում թուրքական դպրոցների փակման հարցը

Հայ-թուրքական սահմանի բացման խնդրի տակ թաքնված է Ադրբեջանում թուրքական դպրոցների փակման հարցը

Լուրերն այն մասին, թե Թուրքիայի գործող վարչապետ, նախագահի առաջադրված թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրել է առաջիկայում ընթացք տալ հայ-թուրքական կարգավորման գործընթացին, իրականում այլ շարժառիթ է ունեցել: Դրանց հետևում թաքնված է Ադրբեջանում թուրքական դպրոցների փակման հարցը:

Այս մասին տեղեկացնում է «Ռոթա հաբեր» լրատվական կայքը: Ըստ վերջինիս` Թուրքիայի իշխանությունները սահմանի բացման հարցը փորձել են օգտագործել որպես ճնշման գործիք կամ շանտաժ Ադրբեջանում թուրքական դպրոցների փակումը կասեցնելու համար: Անկարան փորձել է Բաքվին հասկացնել, որ եթե փակվեն թուրքական դպրոցները, ապա հնարավոր է բացվի հայ-թուրքական սահմանը, իսկ Թուրքիայում գտնվող ադրբեջանական ներդրումներն էլ հայտնվեն ճնշումների տակ:

Հիշեցվում է, որ  Թուրքիայի ընդդիմադիր գործիչները սահմանի հնարավոր բացման մասին խոսակցություններինատ կոշտ արձագանք տվեցին: Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օքթայ Վուրալը հայտարարել էր, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման սահմանի բացումը կնշանակի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության տապալում: Իսկ մեկ այլ ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների կարծիքով Անկարան հայ-թուրքական կարգավորման հարցի միջոցով փորձում է հաճոյանալ Միացյալ Նահանգներին:

Նշենք, որ թուրքական իշխանությունները պաշտոնապես հերքել էին «Թարաֆ» թերթի տարածած տեղեկությունն այն մասին, որ վարչապետ Էրդողանը հրահանգել է ավարտին հասցնել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}