Քաղաքական13:15, 17 Հուլիս 2014
Cumhuriyet. Աբդուլլահ Գյուլը նոր կուսակցություն ստեղծելու ազդակներ է հղել

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ
Գյուլը նոր կուսակցության ստեղծման ազդակներ է հղում: Այս եզրահանգման տակ
ստորագրել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի վերլուծաբան Դույգու Գենչը: Իր
հեղինակած հոդվածում Գենչը նշում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքը
սկսել է անհանգստացնել Գյուլին: Այդ անհանգստությունն արտահայտվել է Թուրքիայի
նախագահի` ոչ վաղ անցյալում հնչեցրած հետևյալ խոսքերում.
«Մենք ձեռնամուխ եղանք գործի` Թուրքիայի համար շատ լավ մտահղացումներով: Այդ ողջ ընթացքում շատ լավ ծառայեցինք, շատ բաներ արեցինք, բայց աստիճանաբար ստացվեց այնպես, որ սկսվեց իրագործվել ոչ թե բոլորիս այլ միայն մի մարդու մտահղացումները»:
Հոդվածագրի դիտարկմամբ` սա նշանակում է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ-AKP) որոշումները միայն մեկ մարդու` Էրդողանի կողմից են ընդունվում: Դա անհանգստություն է առաջացրել ԱԶԿ-ի համահիմնադիր Գյուլի մոտ և «լուսանցքից դուրս է հայտնվելու» վտանգ ստեղծել: Ըստ Գենչի` այդ համատեքստում պետք է դիտել օրերս Թուրքիայի պալատների և բորսաների միությունում (TOBB) մատուցված իֆթարի ճաշի ժամանակ իր ապագա անելիքների մասին բարձրաձայնած Գյուլի խոսքերը: Նա մասնավորապես ասել էր հետևյալը. «Ես սրանից հետո ևս շարունակելում եմ ծառայել իմ ազգին, իսկ թե ինչպես, դեռ կտեսնենք»:
Գենչն ընդգծում է, որ մասնավոր զրույցներում Գյուլը ակնարկներ է արել առաջիկա նախագահական ընտրություններից հետո քաղաքական նոր կուսակցություն ձևավորելու հնարավորության մասին: Բացի այդ, այն բանից հետո, երբ Էրդողանը հայտնել է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին, Գյուլը հանդիպումներ է ունեցել կուսակցության ակունքներում կանգնած բազմաթիվ անձանց հետ` նրանց հասկացնել տալով իր վիրավորվածությունը Էրդողանից և ԱԶԿ-ի որոշ անդամներից:
«Մեր հիմնած կուսակցությունից դուրս հայտնվելու դրությանն ենք հասել»,- ասել է Գյուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |