Տարածաշրջան09:41, 17 Հուլիս 2014
Ստամբուլի եկեղեցիները կիրակի օրերին կհսկվեն ոստիկանների կողմից

Ստամբուլի լատինական կաթոլիկ
եկեղեցու վրա հարձակում գործած անձնանց ձերբակալել չկարողանակուց հետո Թուրքիայի
իրավապահները դիմել են հարցի լուծման այլ տարբերակի: Ինչպես տեղեկացնում է
թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվականը, հղում տալով «Ակոս» պաբերականին, որոշվել
է այսուհետև կիրակի օրերին ոստիկանական պահակախբեր կարգել Բաքըրքյոյ շրջանում գտնվող
բոլոր եկեղեցիների շրջակայքում:
Հարձակումը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ եկեղեցում ասորիների մկրտության արարողություն էր կատարվում: Միջադեպից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը զանգահարել է Բեյօղլուի ասորական սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիթ Սուսինին և խոստացել, որ հետագայում նման հարձակումներից խուսափելու համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին 8 հոգուց բաղկացած ավազակախումբը դաշյուններով զինված ներխուժել էր եկեղեցի: Քրիստոնյա հավատացյալներին ահաբեկած ծայրահեղականները գոռում-գոչյունով վանկարկել էին «քրիստոնյաներին արմատախիլ ենք անելու» կարգախոսը:
Թեև տեսանկարահանող սարքերն արձանագրել էին հանցագործների հարձակման ընթացքը, բայց մինչև օրս թուրք իրավապահները չեն կարողացել հայտնաբերել ահաբեկիչներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |