Քաղաքական10:25, 21 Հուլիս 2014
Ինտերնետային քվեարկության արդյունքում նախագահի թեկնածու Էրդողանը 3-րդ տեղում է

Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական
ընտրություններին ընդառաջ «CNNTurk» լրատվականի անցկացրած ինտերնետային
քվեարկությունը շարունակվում է: Նախագահի թեկնածու առաջադրված երեք քաղաքական
գործիչներից առաջատարի դիրքերում շարունակում է մնալ քրդամետ «Ժողովուրդների
դեմոկրատիկ կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Վերջինս
ծագումով զազա քուրդ է:
Նախորդ շաբաթ մեկնարկած ինտերնետային քվեարկությունում օգտատերերը պատասխանում են «Թուրքիան նախագահ է ընտրում, ու՞մ եք դուք տալու ձեր ձայնը» հարցին: Հուլիսի 21-ի օրվա առաջին կեսի դրությամբ քվեարկության արդյունքները պատկերը հետևյալն է:
1. Սելահաթթին Դեմիրթաշ – 37.400
2. Էքմելեդդին Իհսանօղլու – 10.477
3. Ռեջեփ Թայիփ Էրդողան – 6.423
Հիշեցնենք, որ Էրդողանն առաջադրվել է իշխող «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից: Իհսանօղլուն հանդես է գալիս որպես խոշոր
ընդդիմադիր ուժերի` ժողովրդահանրապետականների ու ազգայնականների միասնական
թեկնածու: Իսկ Դեմիրթաշն առաջադրվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական»
կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |