Տարածաշրջան07:06, 22 Հուլիս 2014
Թուրքիայի վարչապետը դժգոհել է ներքին ու արտաքին որոշ ուժերից

Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով
«վարչապետի հետ հատուկ օրակարգ» հաղորդաշարին, պատասխանել է ներքաղաքական ու
արտաքին քաղաքական բնույթի մի շարք հարցերի:
Էրդողանը հայտնել է, որ Իրաքի և Սիրիայի հարցում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ շփումների մեջ է: Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ ևս բանակցությունների մեջ գտնվելու մասին նշելով` Էրդողանն ընդգծել է, որ Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները վատացել են:
Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ ինքը Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ հարաբերություններ է ստեղծել:
«Պուտինի և նրանց միջև ի՞նչ կկարողանանք անել. անկեղծ մթնոլորտ ենք ձևավորել և այդ ուղղությամբ արդեն ջանքեր ենք նախաձեռնել: Բայց հայտնի շրջանակներ, որ տարածաշրջանային զարգացումներում մեզ ցանկանում են գնահատում են զուտ կրոնական հասկացություններով: Ըստ որում դա միայն դրսից չէ, անշուշտ, ներսում էլ, ինչպես գիտեք, կան նման խմբեր, կուսակցություններ և այդ ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներ: Այս պահին օրինակ ակնհայտորեն նման ազդակներ է հղում գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը (Ժողովրդահանրապետական կուսակցություն): Հարկ չեմ համարում կանգ առնել նրանց վրա, Ահմեթ Դավութօղլուն անհրաժեշտ պատասխանները տվել է նրանց»,- նշել է Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |