Քաղաքական08:13, 23 Հուլիս 2014
Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում, վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Դավութօղլու՞ն

Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուլիսներում լայնորեն
քննարկվում է այն հարցը, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի`
նախագահ ընտրվելու դեպքում ով է զբաղեցնելու վարչապետի աթոռը:
Էրդողանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետն ու «Արդարություն
ու զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահը պետք է միևնույն մարդը լինի: Ըստ Էրդողանի, եթե վարչապետն ու
կուսակցության ղեկավարը տարբեր մարդիկ լինեն, ապա արդյունավետ աշխատանքի մասին
խոսք լինել չի կարող: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի համաձայն` Էրդողանի
այս հայտարարությունը նվազեցրել է Աբդուլլահ Գյուլի` վարչապետ նշանակվելու շանսերը:
էրդողանի` նախագահ ընտրվելու
դեպքում կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի որպես ամենահավանական թեկնածու
քննարկվում է ներկայիս արտաքին գերծերի նախարար Ահմեթ Դավութօղլուի անունը: Թուրքական
«Հաբեր7» լրատվական կայքի վերլուծաբան Մեհմեթ Աջեթի պնդմամբ` կուսակցության կուլսիներում
ամենաքննարկվող անունը Ահմեթ Դավութօղլուն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |