• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:34, 23 Հուլիս 2014

Թուրքերը դժգոհում են, որ հայերը Կարսի բերդում պարզել են եռագույնը և երգել օրհներգը

Թուրքերը դժգոհում են, որ հայերը Կարսի բերդում պարզել են եռագույնը և երգել օրհներգը

Թուրքիայում գործող «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASİMDER) կոչվող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյն իշխանական մարմիններին կոչ է արել սահմանափակել հայ զբոսաշրջիկների գործողությունները:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, Գյուլբեյը և մի շարք քաղաքացիներ դժգոհել են այն բանից, որ Կարսի բերդ այցելած հայ զբոսաշրջիկները ծածանել են հայկական եռագույնը և երգել հայոց հիմնը: Գյուլբեյը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրում Արևելյան Անատոլիան անվանված է Արևմտյան Հայաստան, իսկ հայերն էլ այդ շրջաններում իբր սադրիչ գործողություններ են իրականացնում: Գյուլբեյը մեղադրել է ՀՀ իշխանություններին ու մասնավորապես Սփյուռքի նախարարությանը նմանօրինակ գործողություններն աջակցելու համար:

«Հայերը Կարսի բերդի մատույցներում պարզել են Հայաստանի դրոշը և երգել օրհներգը: Նույն բանն արել էին Վանի Աղթամար եկեղեցում: Հայերին այդպիսի վստահություն ու հանգստություն ովքե՞ր են տալիս: Չենք հասկանում` Կարսի նահանգապետարանն ինչո՞վ է զբաղված, անվտանգության ուժերի բանուգործն ի՞նչ է: Մենք  հետամուտ ենք լինելու, որ Կարսի ամրոցի համար պատասխանատվություն ստանձնած մարմինները պատժվեն իրենց բացթողումների համար»,- հայտարարել է «ASİMDER»-ի նախագահը:

Վերջինս զգոնության կոչ է արել թուրքական իշխանություններին ու բոլոր համերկրացիներին: Նրա համոզմամբ` հայկական լոբբիստական ուժերը և ՀՀ սփյուռքի նախարարությունը գաղտնի պլան են կազմել 2015-ի նախաշեմին Թուրքիայի տարածքում սադրիչ և քայքայիչ գործողություններ իրականացնելու համար:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}