Տարածաշրջան13:49, 29 Հուլիս 2014
ԱՄՆ հրեական կոնգրեսը Էրդողանից պահանջում է վերադարձնել «Խիզախության» մրցանակը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի միջոցով պատասխան է հղել Ամերիկայի հրեական կոնգրեսին, որն Էրդողանից պահանջել էր հետ վերադարձնել իր իսկ կողմից շնորհված «Խիզախության» մրցանակը: Հայտնում է թուրքական «Stargazete»-ն:
Թուրք դեսպանի՝ Ամերիկայի հրեական կոնգրեսի նախագահ Ջեք Ռոզենին ուղղված նամակում նշվում է. «Էրդողանը ուրախ կլինի հետ վերադարձնել մրցանակը: Սակայն մրցանակի բացակայությունը չի կարող խոչընդոտել ահաբեկչության դեմ Էրդողանի մղած պայքարին: Ինչպես նաև չի կարող արգելք հանդիսանալ իսրայելապաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու Թուրքիայում հրեական համայնքի անվտանգությանն ու բարօրությանն ուղղված նրա ջանքերին»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ մրցանակը Էրդողանին
շնորհվել է դեռևս 2004 թվականին: Սակայն, սույն թվականի հուլիսի 7-ին Իսրայելի
կողմից Գազայի հատվածում սկսված ռազմական օպերացիան Թուրքիայի վարչապետի կողմից
սուր քննադատության արժանացավ, ինչից հետո էլ Ամերիկայի հրեական կոնգրեսի նախագահը
նամակով պահանջեց հետ վերադարձնել մրցանակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |