Մշակութային08:21, 30 Հուլիս 2014
Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի թուրք ռեժիսորին հատուկ մրցանակ է շնորհվել
Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր
Ֆաթիհ Աքընն արժանացել է Համբուրգի կինոփառատոնի
հատուկ մրցանակին: «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում
է,
որ մրցանակը ռեժիսորին կհանձնվի սեպտեմբերի 27-ին՝ Հայոց
ցեղասպանությանը նվիրված «Հատում» (The Cut) ֆիլմի
գերմանական պրեմիերայի ժամանակ:
Ռեժիսոր Դուգլաս Սիրքի անունը կրող հատուկ մրցանակը Աքընին հանձնելու
որոշման մասին հայտնել է կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը՝ նշելով. «Աքընը
օրինակ է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի սերնդի
համար»:
Այս մրցանակը հանձնվում է կինեմատոգրաֆում մեծ ներդրում ունեցած անձանց: Նախկինում այս մրցանակին
արժանացել են Թիլդա Սվինթոնը, Կիմ Կի-դուկը, Անդրեա Դրեսեն, Փիթեր Ռոմելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |