Մշակութային07:57, 31 Հուլիս 2014
Ոչ մի թուրք դերասան չի ցանկացել մարմնավորել Հրանտ Դինքին

Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը տեղեկացրել է, որ ծրագրել էր 2007-ին դավադրաբար սպանված «Ագոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել և այդ ֆիլմի համար սցենար էր գրել: Սցենարի հիմքում դրված է եղել Դինքի` ժամանակին «Ագոս»-ում հրապարակված 12 հոդված:
«Բայց ոչ մի թուրք դերասան չի ցանկացել մարմնավորել Հրանտ Դինքին: Նրանց բոլորի պատճառաբանությունը մեկն էր` սցենարը շատ կոշտ է»- պարզաբանել է ռեժիսորը: Նա կարևորել է, որ Դինքի մասին պատմող հենց թուրքական արտադրության ֆիլմ լինի: Աքընը խոստովանել է, որ Դինքի շնորհիվ է ուսումնասիրել 1915-ի հայ ժողովրդի կրած ողբերգությունը և խորամուխ եղել այդ թեմայի մեջ:
Այնուհետև ռեժիսորը Դինքի համար նախատեսված ֆիլմի սցենարի որոշ հատվածներ ներառում է մեկ այլ ֆիլմի («Հատում») սցենարում, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:
«Հատում» ֆիլմում առարկայորեն քննարկվում են սարսափի հետևանքները: Սատանան դրսում չի, աննկատ թափանցում է մեր մեջ: Նրան միայն մենք կարող ենք դեն նետել մեզնից: Վստահ եմ, այս ֆիլմին Թուրքիան պատրաստ է»,- նշել է ռեժիսորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |