• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 18:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:02, 02 Օգոստոս 2014

Դավութօղլու. Ղարաբաղյան խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի

 Դավութօղլու. Ղարաբաղյան խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է հուլիսի 31-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Շեշտելով, որ Թուրքիան մշտապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Դավութօղլուն ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվելը նմանատիպ սադրանքների պատճառ է դառնում և խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի»:

 Ըստ թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի` Դավութօղլուն տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ  և ցավակցություն հայտնել միջադեպի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորների ընտանքիներին:

«Զոհված մեր ադրբեջանցի եղբայրների հարազատներին, մեր պետության ու ժողովրդի անունից ցավակցում ենք: 9 զոհի վիշտը կրում ենք մեր սրտում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը

Հիշեցնենք` Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:

Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ermenihaber.am 



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}