Քաղաքական09:37, 02 Օգոստոս 2014
Քըլըչդարօղլուն բացատրություն է պահանջել, թե ինչու է Էրդողանի թոռն ԱՄՆ քաղաքացի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի «Ժողովրդահանրապետական»
կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդիմության միասնական
թեկնածու առաջդրված Էքմելեդդին Իհսանօղլուին սատարող քարոզարշավի շրջանակներում
Ստամբուլի Եյուփ հրապարակում հանդիպում է անցկացրել համերկրացիների հետ:
Հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ Քըլըչդարօղլուն անդրադարձել է երկրի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Իհսանօղլուն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի չի: : Ըստ «Սի էն էն թուրք» լրատվականի` ընդդիմադիր առաջնորդը, հեռակա դիմելով Էրդողանին, ասել է, որ Իհսանօղլուն Թուրքիայի քաղաքացիություն ունի և գրանցված է Յոզղաթում:
«Հիմա ես քեզ եմ հարցնում, իսկ քո թոռը ո՞ր երկրի քաղաքացի է, - Էրդողանին իր հարցն է հասցեագրել Քըլըչդարօղլուն` շարունակելով,- Գիտեմ, ԱՄՆ քաղաքացի է: Դե դու դուրս արի ու սրա վերաբերյալ ժողովրդին բացատրություն տուր»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |