Քաղաքական07:35, 04 Օգոստոս 2014
Էրդողանն ու Ալիևը զրուցել են շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի մասին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թուրքական «Աքշամ» պարբերականը, հղում անելով կառավարությանը
մոտ կանգնած իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է վերջին
օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերը:
Ըստ աղբյուրի Էրդողանն իր ցավակցությունն է հղել միջադեպերի ընթացքում սպանված
ադրբեջանցի զինվորների հարազատներին:
Հիշեցնենք` Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, ակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Սակայն,գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |