Տարածաշրջան13:54, 05 Օգոստոս 2014
«IŞİD»-ի ահաբեկիչ գրոհայինների 10 տոկոսն ազգությամբ թուրք է

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (IŞİD) անվանումը
փոխած և «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական ռադիկալ կազմակերպության մեջ բազմաթիվ
են թուրքերը: Այս մասին, ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի, նշված է գերմանական
«Die Welt» թերթի հրապարակած հոդվածում:
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի
վրա, որ «IŞİD»-ի շարքերում կռվող արաբներից հետո երկրորդ տեղում, ըստ քանակի, թուրքերն
են: Ընդորում ոչ միայն Թուրքիայի Հանրապետությունում բնակվող, այլ նաև եվրոպաբնակ թուրքեր:
Նշվում է, որ ազգությամբ թուրքերը կազմում են «IŞİD»-ի գրոհայինների 10 տոկոսը:
Ահաբեկիչների շարքերը համալրում են նաև եվրոպական մի շարք
երկրների քաղաքցիներ: Հետախուզական տվյալների համաձայն` Եվրոպայից ավելի քան 1.200
զինյալ Թուրքիայի տարածքով անցել է Սիրիա և համալրել «IŞİD»-ի շարքերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |