Տարածաշրջան12:55, 05 Օգոստոս 2014
Էրդողանի նախընտրական գովազդային արշավը ռեկորդային չափերի է հասնում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մասշտաբային գովազդային ակցիաներով առաջ է անցել մնացած
թեկնածուներից: Էրդողանը
Թուրքիայի տարբեր նահանգներում ու գավառներում հագեցած գրաֆիկով անցկացվող նախընտրական
միտինգներին զուգահեռ մեծածավալ գովազդային արշավ է իրականացնում: Թուրքական «Անկարա
մեյդանը» լրատվական կայքը նշում է, որ Էրդողանի գովազդային արշավի համար ծախսվող
հսկայական գումարները ենթադրաբար հավաքվել են նվիրատվությունների միջոցով: Ըստ
նույն աղբյուրի՝ գովազդային արշավը բավական դրական է ընդուվում հասարակությա
կողմից:
Թուրքիայի ողջ տարածքում գրեթե բոլոր գովազդային
ցուցատախտակները կրում են Էրդողանի նախընտրական պաստառները: Հայտնի է դարձել, որ
նախընտրական քարոզարշավից առաջ Էրդողանի գլխավորած «Արդարություն և
զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը երկրի բոլոր գովազդային ցուցատախտակները վարձակալելու համար
հայտեր է ներկայացրել:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովում Թուրքիայի
գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Մեհմեթ Յաքուփօղլուն էլ նշել է,
որ ընդդիմությունը բավարար քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ չունենալու
պատճառով չի կարողանում վարձակալել գովազդային ցուցատախտակներ, ինչպես նաև
կասկածելի է համարել Էրդողանի ֆինանսական հոսքերը: Ընդդիմության ներկայացուցիչն
ավելացրել է նաև, իշխանության թեկնածուն օգտագործում է պետական լծակներ՝ կոչ
անելով հսկողություն սահմանել գործընթացի վրա:
Նշենք, որ Թուրրքիայում ս/թ օգոստոսի 10-ին
անցկացվելու է նախագահական ընտրություններ: Ընտրություններին առաջադրված
թեկնածուները 3-ն են՝ ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն),
Էքմելեդդին Իհսանօղլու(ընդդիմություն) և Սալահեթթին Դեմիրթաշ (քրդերի ներկայացուցիչ):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |