Քաղաքական12:48, 06 Օգոստոս 2014
Թյուրքեշի հարցը Էրդողանին. «Մ՞իթե հայ լինելը հանցա՞նք է»

Թուրքիայի քաղաքական շրջանակներում լայն արձագանք է
գտել նախօրեին երկրի վարչապետ ու նախագահի
թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ուղիղ եթերով հնչեցրած խոսքերը. «Իմ հասցեին շատ են
տգեղ բաներ ասել... ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ բան, կներեք բայց նույնիսկ
հայ են ասել»:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշից հետո Էրդողանի խոսքերին արձագանքել է նաև մեկ այլ ընդդիմադիր գործիչ` «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը: Նա հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ խստորեն քննադատել է վարչապետի արած վերոնշյալ արտահայտությունը և հարցում արել. «Մի՞թե հայ լինելը հանցանք է»:
«Հայ լինելը հանցանք, մեղք, վատ ու արատավոր բան չէ»,- նշել է Թյուրքեշը` ընդգծելով, որ ազգային փոքրամասնությունների հանդեպ վարչապետի այդօրինակ խտրական վերաբերունքը դատապարտելի է նաև օրենքի տեսանկյունից:
«Ազգությամբ հայ Թուրքիայի մեր բոլոր քաղաքացիներին հղում ենք մեր համերաշխության ուղերձը»- ըստ «Մեմլեքեթ» լրատվամիջոցի` ասված է հայտարարության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |