Տարածաշրջան10:39, 07 Օգոստոս 2014
Թուրքիայում հայկական գյուղի գյուղապետը ամոթալի է համարել Էրդողանի արարքը

Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ
Էրդողանի` օրերս հայերի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերը վշտացրել են
հայկական Վաքըֆլը գյուղի բնակչությանը:
«Էրդողանը դառնություն է պատճառել ամեն ընտրություններում իրեն աջակցող Թուրքիայի միակ հայկական գյուղի հայ բնակիչներին»,- գրում է թուրքական «Շանլըուրֆա» լրատվականը:
Հիշեցնենք, որ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերից Էրդողանն ասել էր. ««Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը վերոնշյալ լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ասել է. «Վարչապետը հայ լինելը վատ բան համարող տհաճ հայտարարոթյուն է արել: Մենք շատ վշտացած ենք դրանից: Նա վշտացրել է նաև իր օգտին քվեարկողներին: Դու մի երկրի վարչապետ ես, որտեղ ահագին հայեր կան, ի՞նչ է, նրանց բոլորին հիմա դու այդչափ վա՞տ ես նայում, չեմ հասկանում»:
Քարթունը նաև նշել է, որ իրենք պատրաստվում էին ընտրություններին իրենց ձայնը տալ Էրդողանի թեկնածության օգտին:
«Մեկ այլ կրոնին պատկանող մարդկանց նսեմացնելը ամոթալի բան է».- եզրափակել է գյուղապետը` հեռակա դիմելով Էրդողանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |