• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:39, 11 Օգոստոս 2014

Էրդողան. «Նրանք թուրք, քուրդ, լազ, վրացի, հույն, հայ լինելուց առաջ Թուրքիայի քաղաքացի են»

Էրդողան. «Նրանք թուրք, քուրդ, լազ, վրացի, հույն, հայ լինելուց առաջ Թուրքիայի քաղաքացի են»

Թուրքիայում  երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 51.7 տոկոսը:

Ընտրությունների տվյալները հայտնի դառնալուց հետո Էրդողանը պատշգամբից  դիմել է Թուրքիայի քաղաքցիներին՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչիուրին ընտրություններին մասնակցելու համար:

Էրդողանը, ելույթում նշելով, թե այս ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը, ասել է. «Այս ընտրություններում հաղթել են և՛ իմ օգտին քվեարկողները, և՛ չքվեարկողները, և՛ ինձ սիրողները, և՛ չսիրողները: Այսօր ոչ միայն Թուրքիան, այլև Դամասկոսը, Բաղդադը, Բոսնիա և Հերցեգովինան, Գազան, Երուսաղեմն են հաղթել»:

Էրդողանը նաև խոսել է Թուրքիայի կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին: «Նրանք մահմեդական, քրիստոնյա, հուդայական, ասորի լինելուց առաջ  Թուրքիայի քաղաքացի են: Թուրք, քուրդ, լազ, վրացի, հույն, հայ լինելուց առաջ Թուրքիայի քաղաքացի են»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Թուրքական «Ջումհյուրիյեթ» թերթը:

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Էրդողանը ուղիղ եթերում վիրավորել էր հայերին՝ ասելով.  «Ներողություն ինձ անգամ հայ են անվանել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, անդրադառնալով Էրդողանի վերոնշյալ խայտառակ բնույթի ռասիստական հայտարարությանը, «Armnews» հեռուստաընկերության եթերում ասել էր. «Ես կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}