Քաղաքական06:42, 11 Օգոստոս 2014
Նախնական տվյալներով` Էրդողանն ընտրվել է Թուրքիայի նախագահ

Նախօրեին` օգոստսոսի 10-ին, Թուրքիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ընտրությանը մասնակցել է 54.7 միլիոն ընտրողների 73%-ը: 166 657 քվեատուփերիցայժմ բացվել է 164 574-ը և ըստ նախնական տվյալների` ընտրողների 51.7%-ն իր ձայնը տվել է նախագահի թեկնածու, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին, 38.5 %-ը` ընդդիմադիրների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին, իսկ քուրդ թեկնածու Սելահեթթին Դեմիրթաշը ստացել է ձայների միայն 9.8 %-ը:
Նշենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքացիներն ուղիղ և անմիջական քվեարկությամբ ընտրեցին երկրի նախագահին: Մինչև այժմ Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM):
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |