Տարածաշրջան12:09, 12 Օգոստոս 2014
Նախագահի թեկնածուների համար Թուրքիայում չի ապահովվել հավասար մրցակցություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի օգնական Մարիե Հարֆը
հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում անցկացված
նախագահական ընտրություններին: Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի
նախագահական ընտրությունները, Հարֆը հղում անելով ԵԱՀԿ զեկույցին պատասխանել է, որ
նախընտրական շրջանում չի ապահովվել մրցակցության և ընտրապայքարի հավասար պայմաններ
առաջադրված բոլոր թեկնածուների համար:
Ըստ վերոնշյալ զեկույցի` թեկնածուները, սակայն, ազատորեն կարողացել են քարոզարշավ կազմակերպել, օգտվել են հանրահավաքներ անցկացնելու հնարավորություններից:
Հարֆը նշել է, որ Էրդողանը, լինելով կառավարության ղեկավար, օգտագործել է իր տրամադրության տակ եղած վարչական լծակները և կարողացել է առավելության ձեռք բերել մյուս թեկնածուների նկատմամբ:
Ինչպես հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Հարֆը փորձել է խուսափել այն հարցին պատասխանելուց, թե կարելի է Թուրքիայում անցկացված ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ որակել: Ի վերջո, տեղի տալով լրագրողների համառությանը` Հարֆն ասել է. «Ձեզ համար այս թեմայով ավելի խորը վերլություն չունեմ»:
Հարֆը նաև տեղեկացրել է, որ մոտ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կապ կհաստատի նորընտիր Էրդողանի հետ և կշնորհավորի նրան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |