Տարածաշրջան10:06, 13 Օգոստոս 2014
Թուրքիայի նախագահական ընտրությունները ծաղրանկարներում

Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացված նախագահական
ընտրութունների արդյունքում հանրապետական Թուրքիայի պատմության մեջ (սկսյալ
1923-ից) առաջին անգամ նախագահին ընտրում է ժողովուրդը հանրաքվեի միջոցով, այլ ոչ
թե խորհրդարանը` Թուրքիայի ազգային մեծ ժողովը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն` երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սատանալով քվեների 51.8 %-ը, առավելության հասավ ընդդիմադիր ճամբարը ներկայացնող երկու մրցակիցների` Էքմելեդդին Իհսանօլղուի և Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի ծաղրանկարիչներ Մուսա Քարթը և Իղնելի Ֆըրչան անդրադարձել են Էրդողանի հաղթանակի և ընդդիմության պարտության թեմային:
Առաջին ծաղրանկարում պատկերված է Էրդողանը, ով բարձրացել, հասել է նախագահի բաղձալի գահին, որի տակ, սակայն, պահող որևէ հենարան չկա:
Երկրորդում պատկերված ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի հայտնի «Մտածողը» մարմնավորում է Թուրքիայի ընդդիմադությանը, որը մտորում է. «Ես որտե՞ղ սխալ չարեցի, ես որտե՞ղ սխալ չարեցի...»:
Նշենք, որ փորձագիտական հանրությունում տեսակետ կա, որ Էրդողանին նախագահի աթոռը նվիրեց ընդդիմությունը:
ԵԱՀԿ զեկույցի համաձայն` Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար ընտրապայքարի և քարոզարշավի անհավասար պայմաններում: Թեկնածու Էրդողանն օգտագործել է որպես վարչապետ իր տրամադրության տակ եղած վարչական լծակները:
Միջազգային մամուլը տարբեր գնահատականներով հանդես եկավ` սկսած այն բանից, որ «Էրդողանը
ամենաժողովրդական քաղաքակն գործիչն է» (Wall Street Journal), մինչև այն, որ «Սուլթանը հաղթել է» (Bild), «նախագահի ինստիտուտն ավելի է նպաստելու Էրդողանի ավտորիտար հակումներին» (Der Spiegel):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |