Տարածաշրջան10:26, 14 Օգոստոս 2014
Թուրք պաշտոնյաները շարունակում են այցելել վիրավոր ադրբեջանցի զինծառայողներին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելել է Անկարայի
Աթաթուրքի անվան բժշկական կենտրոնում բուժում ստացող ադրբեջանցի վիրավոր զինծառայողներին
և Գազայից տեղափոխված վիրավոր պաղեստինցիներին: Ըստ «Մալաթյա հաբեր» լրատվամիջոցի`
նրանց հետ զրույցում Չիչեքը նշել է, որ Թուրքիան սատար է կանգնում ադրբեջանցի
ժողովրդին ու պաղեստինցիներին:
Մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնելիս հայ դիրքապահների կողմից վնասազերծված և վիրավորված ադրբեջանցի զինծառայողների հետ զրույցում Չիչեքն ավելի քան 20 տարի չլուծվող ղարաբաղյան հիմնախնդրում մեղադրել է Հայաստանին: Ադրբեջանցիներին հայտնելով եղբայրական կարեկցանք ու աջակցություն` Չիչեքը հույս է հայտնել, որ շուտով վերջ կդրվի «հայկական օկուպացիային»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշյալ զինծառայողներին այցելել էին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ապա նաև Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Նեջդեթ Ունուվարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |