Տարածաշրջան13:18, 19 Օգոստոս 2014
Բախումներ Դիարբեքիրում, կա զոհ

2013 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում թուրքական ուժերի և ՔԲԿ-ական (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհված ՔԲԿ-ականների համար կառուցվել էր գերեզմանատուն, որտեղ էլ օրեր առաջ տեղադրվել էր զինյալների առաջին հրամանատար Մահսում Քորքմազի արձանը:
1986 թվականին զոհված Քորքմազի արձանի տեղադրման գործով թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել՝ որոշելով ապամոնտաժել արձանը:
Արձանը ապամոնտաժելու նպատակով թուրքական ժանդարմերիայի ջոկատները վաղ առավոտյան գերեզմանատան տարածքում օպերացիա է սկսել: Տարածքում հավաքված բազմությունը ցանկացել է կանխել արձանի ապամոնտաժումը: Կողմերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած Մեհդի Թաշքըն անունով 24-ամյա մի երիտասրդ է: Եվս 2 բնակիչ հրազենային վերքերով տեղափոխվել են հիվանդանոց:
Արձանն այնուամենայնիվ ապամոնտաժվել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |