Տարածաշրջան16:07, 21 Օգոստոս 2014
Էրդողանը հայտարարեց Թուրքիայի նոր վարչապետի անունը

Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հրավիրած կենտրոնական խորհրդի նիստն ավարտվեց: Նիստի ավարտից հետո Թուրքիայի նորընտիր նախագահ և ԱԶԿ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթի ընթացքում հայտարարեց Թուրքիայի նոր վարչապետի անունը, ով միաժամանակ ստանձնելու է նաև ԱԶԿ նախագահի պաշտոնը:
Այսպիսով Թուրքիայի նոր վարչապետի և իշխող կուսակցության նախագահի պաշտոնը կստանձնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստանալով քվեների 51.8 %-ը, ընտրվել է Թուրքիայի Հանրապետության 12-րդ նախագահ: Նրա պաշտոնավարությունը կսկսի օգոստոսի 28-ից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |