Տարածաշրջան12:44, 21 Օգոստոս 2014
Թուրքիայի ԱԳՆ. Սուլեյման Շահի դամբարանը իսլամիսնտերին հանձնելու մասին լուրերը անհիմն են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն
է տարածել՝ հերքելով Սուլեյման Շահի դամբարանը իսլամիստներին հանձնելու մասին լուրերը:
Արտգործնախարարությունն անընդունելի է համարել «նմանատիպ անհիմն պնդումներով ազգային անվտանգությանը և Թուրքիայի քաղաքացիների բարօրությանը վերաբերող հարցերի շահարկումը»:
ԱԳՆ-ն ԶԼՄ-ներին կոչ է արել այդ հարցում սրտացավություն դրսևորել,
իսկ հասարակությանը խնդրել է նմանատիպ լուրերին ուշադրություն չդարձնել:
Հիշեցնենք, որ այսօր թուրքական «Թարաֆ» թերթը տեղեկացրել էր, թե «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը Մոսուլի թուրքական հյուպատոսարանի գերեվարված աշխատակիցներին ազատ
արձակելու դիմաց Թուրքիայի իշխանություններից պահանջել է Սուլեյման Շահի դամբարանը:
Այն գտնվում է Սիրիայում, սակայն թուրքական տարածք է, որը պահպանում են թուրք զինվորները:
Նշվում
է, որ Թուրքիայի կառավարությունը ընդունել է իսլամիստների պահանջը և ԶՈՒ գլխավոր շտաբին
հանձնարարել է հնարավոր հարձակման դեպքում պատրաստվել դամբարանի տարածքից թուրք զինվորների
դուրս բերմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |