Քաղաքական08:41, 21 Օգոստոս 2014
Թուրքիան` գերմանական հետախուզության թիրախում. Դավութօղլուն զայրացած է

Նախորդ շաբաթվանից սկսած թուրքական և գերմանական մամուլում քննարկվում են այն
լուրերը, թե Գերմանիայի
հատուկ
ծառայությունները կառավարության հրահանգով
լրտեսական
գաղտնալսումներ են իրականացրել Թուրքիայում: Այն դեպքում, երբ Գերմանիայի
կառավարությունը այս տեղեկությունները ոչ հերքում է, և ոչ էլ հաստատում,
հետախուզական շրջանակները թուրքական «Հյուրիյեթ» թերթի հետ զրույցում հասատատել են
այս լուրերը:
Ըստ «Հյուրիյեթի» ձեռք բերած տեղեկությունների` Թուրքիան գաղտնալսվում է, և
գաղտնալսումներ են իրականցվում ոչ թե երկրի առանձին շրջաններում, այլ` ամբողջ
երկրում:
Ըստ թերթի` երկուշաբթի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ
Դավութօղլուն թեմայի վերաբերյալ հարցազրույց է ունեցել գերմանացի գործընկերոջ
Շտեյնմեյերի հետ: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ
հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն շատ զայրացած է եղել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ լրտեսություն անելու մասին լուրերի`գերմանական մամուլում հայտնվելուց հետո պաշտոնական Անկարան արտգործնախարարություն հրավիրեց Գերմանիայի դեսպանին` բացատրություններ տալու: Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն էր արել և ակնկալել, որ Բեռլինը սպառիչ լուծում տա առաջացած խնդրին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |