Քաղաքական08:11, 25 Օգոստոս 2014
Սերժ Սարգսյան. Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր է ստացել

Նախագահ
Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին»
երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական
երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար:
Սերժ
Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են
մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության
հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա
հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի
դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ Նախագահը նշել է նաև, որ Հայաստանը
հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի
երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին
գործերի նախարարի մակարդակով: Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը
կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության
հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով
տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի
անմար կրակը: Իսկ «Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը
պատասխանել է, որ դժվարանում է ասել. նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ
այն օր առաջ բացվի:
Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |