Տարածաշրջան07:54, 26 Օգոստոս 2014
Հոլանդիան Թուրքիայից դուրս կբերի իրեն պատկանող «Patriot» հրթիռային համակարգերը

Հոլանդիայի կառավարությունը
որոշել է չերկարացնել «Patriot» հրթիռային համակարգերի Թուրքիայում գտնվելու
ժամկետը: Հրթիռները, որոնք ՆԱՏՕ-ի պահանջով Թուրքիա էին ուղարկվել մեկ տարի առաջ
Սիրիայի հավանական հարձակումները կանխելու համար, 2015-ի հունվարի վերջին պետք է
հետ ուղարկվեն Հոլանդիա:
Ըստ թուրքական «Սաբահ» թերթի՝
Հոլանդիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ անընդհատ կիրառման
մեջ գտնվող պաշտպանական համակարգերը կարիք ունեն վերազինման, ինչն էլ հնարավոր է
իրականցնել միայն Հոլանդիայում:
Հոլանդիային պատկանող
պաշտպանական համակարգերը տեղակայվել էին Ադանա քաղաքում 2013թ. օգոստոսի 26-ին:
«Patriot»-ները և 250 հոգանոց
զորամիավորումը Թուրքիայում պետք է մնային մեկ տարի, սակայն Թուրքիայի խնդրանքին
ընդառաջ, Հոլանդիան համաձայնել էր ևս մեկ տարով երկարացնել տեղակայման ժամկետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |