Տարածաշրջան15:14, 28 Օգոստոս 2014
Այս տարի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը մեկ շաբաթ շուտ կմատուցվի

Այս տարի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ
եկեղեցում կազմակերպվելիք ամենամյա պատարագը սեպտեմբերի երկրորդ կիրակիի փոխարեն
կկազմակերպվի առաջին կիրակի օրը: Այս մասին, ըստ թուրքական «Հաբեր 3» լրատվական
կայքի, հայտարարել է Վանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆֆեր
Աքթուղը:
Ըստ Աքթուղի՝ 2010 թվականից սկսած սեպտեմբերի
երկրորդ կիրակի օրերին հայերի կողմից մատուցվող պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ
է մատուցվելու՝ Պոլսի հայոց պատրիարքության ցանկությամբ: Նա ասել է, որ իրենք
ընդառաջ են գնացել պատրիարքի պահանջին և թույլատրել ժամանակային փոփոխությունը:
Աքթաղը խոսել է նաև Թուրքիայի համար Վանի ունեցած զբոսաշրջային դերի մասին՝ ասելով, որ այս տարի սպասում են ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |