Տարածաշրջան14:03, 01 Սեպտեմբեր 2014
Էրդողանի առաջին արտերկրյա այցը` Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն, երկրորդը` Ադրբեջան

Օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություների արդյունքում նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահի կարգավիճակով առաջին արտերկրյա այցը կատարել է Կիպրոսի իննքնահռչակ թուրքական հանրապետություն:
Էրդողանին դիմավորել է այսպես կոչված Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն:
Էրդողանն իր ելույթում ասել է, որ մինչև ամսվա վերջ Թուրքիայից անդրծովյա ճանապարհով Կիպրոսի հյուսիսային մաս պատրաստվում են ջուր և էլեկտրոէներգիա հասցնել: Նրա խոսքով` Հարավային Կիպրոսը իր այս քայլերում պետք է խաղաղության մեսիջներ տեսնի: :
Թուրքական «Հյուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ Էրդողանն այսօր բազմակողմանի հանդիպումներ կունենա Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունում, իսկ վաղը կմեկնի Ադրբեջան: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի նորանշանակ վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի առաջին արտերկրյա այցերի ժամանակացույցը դեռ հայտնի չէ, սակայն հետագիծը նույն է լինելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |