Քաղաքական07:10, 02 Սեպտեմբեր 2014
Դավութօղլու. «Կշարունակվեն հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր քայլերը»

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախօրեին խորհրդարանում ներկայացրել
է Թուրքիայի 62-րդ կառավարության գործողությունների ծրագիրը, որում անդրադարձ կա նաև
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից
մեկը Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու տարածաշրջանում առկա լարվածության
նվազեցումն է: Այս տեսակետից մենք կշարունակենք ջանքեր գործադրել Հարավային Կովկասում
հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, Ադրբեջանի տարածքների և Լեռնային Ղարաբաղի
օկուպացիայի դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերացման
ուղղությամբ: Կշարունակվեն նաև հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր քայլերը: Ակնկալում
ենք, որ Հայաստանը ոչ թե պատմական թշնամությամբ, այլ փոխադարձ շահերի և համագործակցության
տանող, արդար հիշողության որոնմանն ուղղված համապարփակ ընկալմամբ կառաջնորդվի և մեր նախաձեռնություններին առաջադեմ մոտեցմամբ կպատասխանի»:
Այս
մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |