• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 18:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:44, 03 Սեպտեմբեր 2014

Լեռնային Ղարաբաղի հարցը Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում է

Լեռնային Ղարաբաղի հարցը Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնել է Ադրբեջան:
Նախքան Բաքու մեկնելն Էրդողանն Անկարայի  Էսենբողա օդանավակայանում հայտարարությամբ է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և գործընկերությանը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սթար գյունդեմ» լրատվական կայքը:

Էրդողանն ընդգծել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հարցեր կքննարկեն: 

«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումը  շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Տարածաշրջանում համապարփակ և շարունակական խաղաղությանն ուղղված աշխատանքներում փորձում ենք ակտիվ ներդրում ունենալ: Պարոն Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության  լուծմանն ուղղված աշխատանքների շուրջ մտքեր կփոխանակենք: Կքննարկենք, թե Թուրքիան այս համատեքստում ինչ ներդրում կարող է ունենալ»,- ասել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, որ այս  այցը երկու երկրների և ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները էլ ավելի կամրապնդի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}