Տարածաշրջան12:05, 08 Սեպտեմբեր 2014
Դավութօղլու. «Գյուլենին պահանջելու իրավունք ունենք»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել
է հայտնի իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման վերաբերյալ Թուրքիայի պահանջների
մասին: Դավութօղլուն ԱՄՆ-ին ուղղված նման պահանջները բնական է համարել:
Ըստ Դավութօղլուի՝ գաղտնալսումների և այլ անօրինական
մեթոդներով ու պլանավորված կերպով ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը
տապալելու փորձերը, եթե կապ ունեն Փենսիլվանիայում բնակվող Գյուլենի հետ,ապա Թուրքիան
իրավունք ունի ԱՄՆ-ից պահանջել, որպեսզի նման
գործողությունները դադարեցվեն:
Նա նշել է, որ Թուրքիայում այժմ հետաքննություններ
են ընթանում այդ ուղղությամբ և ձեռք բերված փաստերի ու տեղեկությունների հիման վրա
իրավական գործընթացներ են սկսվել:
Թուրքական «Haber Aktuel» լրատվական կայքը տեղեկացմամբ՝
վարչապետը հավաստիացրել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որոնք բխում են իրավական
գործընթացներից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |