Տարածաշրջան06:52, 11 Սեպտեմբեր 2014
Թուրքիան Իսրայելի հետ էներգետիկ նախագիծ չի իրականացնի մինչև Գազայում խաղաղություն չհաստատվի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը բացառել է Անկարայի կողմից Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումն այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում կայուն խաղաղություն չի հաստատվել: Այս մասին նախարարը հայտարարել է Միջերկրական ծովի էներգետիկ հեռանկարների վերաբերյալ զեկույցի համար գումարված ժողովին լրագրողների հետ հանդիպմանը:
«Չի կարող խոսք լինել որևէ էներգետիկ նախագծի իրականացման մասին, քանի դեռ բոլոր կողմերի մասնակցությամբ և անհրաժեշտ պայմանների առկայությամբ խաղաղություն չի հաստատվել: Այնտեղ (Գազայում) տեղի ունեցող մարդկային ողբերգությունը կարծեք թե շատ արագ է մոռացվում: Մենք էներգետիկ նախագծերը կյանքի կկոչենք, երբ Իսրայելը զինադադարի հաստատման ուղղությամբ քայլեր կատարի»,- ըստ թուրքական «Սաբահ» պարբերականի` նշել է նախարար Յըլդըզը:
Վերջին տարիներին բնական գազի պաշարներ հայտանաբերած Իսրայելը որպեսզի կարողանա դրանք դուրս բերել համաշխարհային շուկա, կարիք ունի Թուրքիայով անցնող գազատարի կառուցման: Թուրք նախարարը, սակայն, գազամուղի կառուցումը հնարավոր է համարում Գազայի հատվածում խաղաղության հաստատման դեպքում միայն:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |