Քաղաքական13:53, 15 Սեպտեմբեր 2014
Թուրքիայի նախագահ Էրդողանը wikipedia-ում բնութագրված է «ավտորիտար լիդեր»

Բաց և ազատ բովանդակությամբ ինտերնետային հանրագիտարան
համարվող wikipedia-ի անգլալեզու տարբերակում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը ներկայացված է որպես ավտորիտար լիդեր: Այս կապակցությամբ իր
դժգոհությունն է հայտնել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր
Չելիքը:
Վերջինս Twitter միկրոբլոգի իր էջում գրել է, որ վիքիպեդիայում «ավտորիտարիզմ» վերնագրով վերլուծական հոդվածում Կորեայի և Եգիպտոսի հետ միասին Թուրքիային և Թուրքիայի նախագահին նշելը Անկարայի դեմ ուղղված օպերացիա է:
«Այդ հանրագիտարանի և վերլուծական հոդվածի արժանահավատությունը հավասարվեց զրոյի»,- ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականի` գրել է նախարար Չելիքը` պնդելով, թե Թուրքիայում շարունակվում են ժողովրդավարացման գործընթացները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |