Տնտեսական09:45, 16 Սեպտեմբեր 2014
Թուրքիան պատրաստվում է Կիպրոս կղզու իր զավթած մասն ապահովել ջրով

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն
կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտերկրյա այցը
կատարել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ): Դավութօղլուին
ուղեկցող անձնակազմում է փոխվարչապետ Բյուլենթ Արընրչը, արտգործնախարար Մևլութ
Չավուշօղլուն և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար այրեր:
Այցից առաջ Էսենբողա օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում է իր քաղաքական և տնտեսական աջակցությունը ՀԿԹՀ-ին զարգացման գործում: Վարչապետը նկատել է տվել, որ վերջին 13 տարում ՀԿԹՀ-ն տնտեսապես որոշակի զարգացում է ապրել և ավելի առաջավոր դիրքեր զբաղեցրել նախկինի համեմատ:
Ծրագիր կա Անատոլիայի ջրային պաշարները խողովակաշարով հասցնել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և դրանով հոգալ վերջինիս ունեցած ջրային պահանջարկը: Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու ՀԿԹՀ-ի նախագահ Դերվիշ Էրօղլուի, խորհրդարանի նախագահ Սիբել Սիբերի և վարչապետ Օզգան Յորգանջըօղլուի հետ:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու հյուսիսային մասը: Իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |