Քաղաքական09:31, 18 Սեպտեմբեր 2014
Գյուլենը քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները

ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ, գյուլենական համայնքի ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը քննադատել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ներկայումս`
Իսլամական
պետություն)
ահաբեկչական խմբավորմանը` Թուրքիայի 49 քաղաքացիներին գերի պահելու համար:
Գյուլենի քննադատական հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ-ի այնպիսի առաջատար պարբերականներում
ինչպիսիք են «New York Times»-ը, «Washington
Post»-ը, «Wall Street Journal»-ը, «Chicago Tribune»-ը և «L.A Times»-ը:
Գյուլենը իր հայտարարություն մեջ ասել է, որ խմբավորումը կատարելապես հեռու է
իսլամական ոգուց ու գործողություններից և ստեղծվել է քաղաքական շահերին ծառայելու
համար:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ: Գյուլենը համարվում է արդի իսլամի և ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ:
Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են գյուլենական ուժերի հետ ու Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիան վարկաբեկող և պառակտող գործունեություն ծավալելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |