Քաղաքական14:09, 18 Սեպտեմբեր 2014
Պաշտոնապես հրապարակվել է Թուրքիայի եվրաինտեգրման ռազմավարության փաստաթուղթը

Թուրքիայի
Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հրապարակել է Անկարայի
եվրաինտեգրման ռազմավարության պաշտոնական փաստաթուղթը, որտեղ, ըստ «Հյուրրիյեթ»
լրատվականի, այդ ռազմավարությունը 4 բառով բնորոշվում է հետևյալ կերպ. «ուժեղ
Թուրքիա, ուժեղ ԵՄ»:
Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում Թուրքիայի հետամտած գլխավոր նպատակները` ըստ առաջնահերթության.
- Ժողովրդավարության և մարդու
իրավունքների զարգացում:
- Ազատ շուկայական տնտեսության ինստիտուցիոնալիզացիա:
- Բոլոր ոլորտներում ժամանակակից կենսակերպի ստանդարտների
ներդրում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ կա 4 հիմնական խոչընդոտ`
ծառացած Թուրքիայի ԵՄ անդամակցության ճանապարհին: Դրանք են`
- Եվրաանդամակցության գործընթացի կեսդարյա ձգձգումը:
- Թուրքիայի նկատմամբ կրկնակի ստանդարտների կիրառումը:
- Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի հետ կապված
խոչընդոտը:
- Կիպրական հարցը:
Այդուհանդերձ նշվում է, որ Անկարան չի հրաժարվում Եվրամիությանն
անդամակցելու իր նպատակից: Թվարկում է նաև այն շահեկան ձեռքբերումները, որոնք
սպասվում են Եվրամիութանը եթե իր կազմ ընդունի Թուրքիային:
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է վերջինիս համար
կարող է օգտակար լինել
- Արտաքին քաղաքականության
- Տնտեսական և առևտրային
հարաբերությունների
- Էներգետամատակարարման
- Սահմանային անվտանգության
- Աշխատանքի ապահովման
- Միգրացիոն քաղաքականության հարցերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |