• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:55, 19 Սեպտեմբեր 2014

Քուրդ առաջնորդը կոչ է անում պատերազմել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ

Քուրդ առաջնորդը կոչ է անում պատերազմել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ

Թուրքիայում գործող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ, հանրապետության նախագահի նախկին թեկնածու, ծագումով զազա քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը քուրդ երիտասարդներին կոչ է արել պատերազմել «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչների դեմ:

Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդական գյուղեր գրաված և  քրդաբնակ Քոբանի բնակավայրը պաշարած իսլամիստ ահաբեկիչների գործողություններին` Դեմիրթաշը դժգոհել է, որ Թուրքիայի իշխանությունները կոշտ հայտարարություններով չեն դատապարտում այդ ամենը: Թեև պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է «ԻՊ»-ի հետ գործակցելու մասին լուրերը, բայցևայնպես, ըստ Դեմիրթաշի, կասկածները խորանում են, երբ Թուրքիան փաստորեն չի անդամակցում «ԻՊ»-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային, չի օգնում է ահաբեկիչների դեմ մարտնչող քրդերին:

Դեմիրթաշը խստորեն դատապարտել է վարչապետ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստվում են ընդունել և ապաստան տալ Քոբանիից ճարահատյալ տեղահանվող սիրիացի քրդերին: Ըստ քուրդ առաջնորդի` Դավութօղլուի այդօրինակ հայտարարությունը ըստ էության համարձակություն է տալիս իսլամիստներին` շարունակելու իրենց սև գործը: Մինչդեռ պետք էր հենց «ԻՊ»-ին ուղղված սպառնալից հայտարարություն անել:

Դեմիրթաշի դիտարկմամբ` Դավութօղլուի հայտարարությունը կարծես թե հետևյալ ուղերձն է պարունակում. «Իսլամիստները թող հարված հասցնեն, իսկ մենք էլ կընդունենք այս կողմ գաղթող հալածյալներին»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}