Տարածաշրջան08:55, 20 Սեպտեմբեր 2014
Իսլամիստ ահաբեկիչներն ազատ են արձակել Թուրքիայի հյուպատոսին և մյուս 48 պատանդներին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման
զինյալներն այսօր վաղ առավոտյան ազատ են արձակել 101 օր առաջ Մոսուլի թուրքական
հյուպատոսարանի 49 աշխատակիցների, այդ թվում և հյուպատոսին: Աքչաքալե սահմանային
անցակետից ազատ արձակված թուրք պատանդները տեղափոխել են Շանլըուրֆա:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ընդհատելով Ադրբեջան կատարած այցը, վերադարձել է Թուրքիա և Շանլըուրֆայում տեսակցել ազատ արձակված պատանդներին: Դավութօղլուն ընդգծված ջերմությամբ ողջագուրվել է Մոսուլում Թուրքիայի հյուպատոս Օզթուրք Յըլմազի հետ` քանիցս համբուրելով նրա ճակատը:
Ազատ արձակված պատանդների հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունենալուց հետո Դավութօղլուն նրանց հետ ուղևորվել է Անկարա:
Պատանդների ազատ արձակման կապակցությամբ Twitter-ում գրառում կատրած Դավութօղլուն աչքալուսանք է տվել թուրք ժողովրդին և հատուկ շնորհակալություն հայտնել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին և մյուս աշխատակիցներին, որոնց գործադրած ջանքերը փաստորեն հաջողությամբ են պսակվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |