Տարածաշրջան09:08, 22 Սեպտեմբեր 2014
Տասնյակ հազարավոր քրդեր Սիրիայից գաղթել են Թուրքիա

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը
հայտնել է, որ վերջին 2 օրվա ընթացքում Սիրիայից Թուրքիա անցած քուրդ գաղթականների
թիվը գերազանցել է 130 հազարը: Ըստ նրա` դեռ ակնկալվում է գաղթականների նոր ալիք
ևս: Քուրդ գաղթականները, խուսափելով Սիրիայի Քոբանի բնակավայրը գրոհող «Իսլամական
պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագություններից, գաղթում են Թուրքիա:
Քուրդ փախստականները պատսպարվել են Թուրքիայի Շահ Սուլեյմանի անվան զբոսայգու տարածքում: Թուրքիաի փոխվարչապետը կոչ է արել քաղաքական շոուի չվերածել սիրիացի փախստականների հարցը:
«Ռադիքալ» պարբերականը, վկայակոչելով ՄԱԿ-ում փախստականների հարցերով գերագույն կոմիսարությունում Թուրքիայի ներկայացուցչին, տեղեկացնում է, որ Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների ընդհանուր թիվն արդեն մոտենում է 1.6 միլիոնին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |