Տարածաշրջան09:09, 24 Սեպտեմբեր 2014
Գիզրեում քրդերը բենզին են լցրել Աթաթուրքի արձանի վրա ու վառել (տեսանյութ)

Թուրքիայի Շըրնաք Նահանգի Գիզրե շրջանում
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) նահատակված զինյալների
հուղարկավորության ժամանակ ակտիվիստների մի խումբ բենզին է լցրել Աթաթուրքի արձանի
վրա ու հրդեհել: Այնուհետև երթով Դիարբեքիրի արդարադատության շենք ուղևորվող ցուցարարների հետ
բախման մեջ են մտել ոստիկանական ուժերը:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի բնորոշմամբ` ցուցարարների ու ոստիկանների բախման վայրը մարտադաշտի է վերածվել: Շուրջ 10.000 հազար ցուցարարներ մասնակցել են վերոնշյալ գործողություններին: Նշվում է, որ նրանք փորձել են հարձակում գործել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գրասենյակի վրա:
Իրավապահները, համալրելով իրենց ուժերը, ցրել են ցուցարարներին և փորձել վերականգնել հասարակական կարգը: Զոհեր և վիրավորները, ըստ նախնական տեղեկությունների, չկան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |