Քաղաքական13:32, 25 Սեպտեմբեր 2014
Եգիպտոսի ԱԳՆ. «ՄԱԿ-ում Էրդողանի ելույթը զրպարտանք ու սուտ է պարունակում»

Այն բանից հետո, երբ Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատական խոսքեր է հնչեցրեց
Եգիպտոսի իշխանությունների հասցեին, արժանացավ պատասխան «հարվածների»: Այս մասին տեղեկացնում է թուրքական
«Սամանյոլու» լրատվական կայքը: Էրդողանը քննադատել էր ոչ միայն Եգիպտոսում նոր
իշխանության եկած քաղաքական ուժին, այլ նաև` ՄԱԿ-ին, որ աջակցություն է հայտնել
եգիպտական վարչակազմին:
Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նախագահ Էրդողանի ելույթը պարունակում է սուտ և զրպարտանք: Այդ պատճառով էլ չեղյալ է հայտարավել երկու երկրների արտգործնախարարների` Նյու Յորքում նախատեսվող հանդիպումը»:
Նշվում է նաև, որ Էրդողանի պահվածքը լուրջ վնաս է հասցնումԹուրքիայի և Եգիպտոսի ժողովուրդների միջև եղած պատմական կապերին և եղբայրական հարաբերություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |